Ռոբոտաշինություն Arduino-ով դասընթաց Մարտունիում
Հավաքի՛ր ու ծրագրավորի՛ր սեփական ռոբոտը՝ առաջին լուսադիոդից մինչև ինքնաշարժ մեքենա։
Ում համար՝ 10–14 տարեկան
Ի՞նչ է ներառված
Arduino Uno + C++ + Էլեկտրոնիկա
Դասընթացի մանրամասներ
- 12–14 տարեկան՝ 4 ամիս, 25,000 ֏ / ամիս
- Շաբաթական 2 օր, յուրաքանչյուրը 1.5 ժամ
- Մեկնարկ՝ Նոյեմբեր 2026
- Դասընթացը ներառված է սոցիալական վճարի վերադարձի ծրագրում
Դասերն անցնում են կենտրոնում։ Յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա սեփական Arduino Uno հավաքածու (կօգնենք ընտրել), իսկ տանը կարող է անվճար փորձարկել Tinkercad-ում։
Ի՞նչ կստեղծես
- Լուսացույց
- Էլեկտրոնային դաշնամուր
- Հեռաչափ
- Եղանակային կայան
- Խելացի տուն
- Ռոբոտ-մեքենա
Ուսումնական պլան
1. Առաջին սխեման
- Էլեկտրականություն՝ հոսանք, լարում, դիմադրություն
- Breadboard, լուսադիոդ, ռեզիստոր, կոճակ
- Tinkercad՝ սխեմաներ համակարգչում
2. Arduino-ի ծրագրավորում
- setup() և loop()
- Փոփոխականներ, պայմաններ, ցիկլեր
- Լուսացույց, ձայնային ազդանշան, լույսի սենսոր
3. Սենսորներ և շարժիչներ
- Հեռավորության ուլտրաձայնային սենսոր
- Սերվոշարժիչ և DC շարժիչներ
- LCD էկրան
4. Ավարտական ռոբոտ
- Խոչընդոտներից խուսափող մեքենա կամ «խելացի տուն»
- Ցուցադրություն ծնողների համար
- Վկայական
Արդյունք
Սեփական ռոբոտ → Ցուցադրություն ծնողներին → Վկայական